Մեր մասին

ՀԱՅԿԱԿԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ   K-1 ՖԵԴԵՐԱՑԻԱ

Պրոֆեսիոնալ K-1 Ֆեդերացիան մարզումների է հրավիրում  5 տարեկան և բարձր տարիքի տղաների և աղջիկների:

Մարզումները անցկացնում են պրոֆեսիոնալ մարզիչներ, K-1,  (Ճապոնական Kickboxing)  սպորտի վարպետներ՝ ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյանը և փոխնախագահ Նաիրի Հակոբյանը: Մարզումների ընթացքում դուք կսովորեք պաշտպանել ինքներտ ձեզ, ձեռք բերել սլացիկ մարմին, հոգեբանական կայուն վիճակ, ինչպես նաև կսովորեք հաղթահարել առօրյա հանդիպող դժվարությունները: Կմասնակցեք տարբեր մրցաշարերի և միջոցառումների: Ֆեդերացիայում գործում է ընտանեկան մթնոլորտ, որտեղ դուք կամ ձեր երեխաները կազատվեք ավելորդ բարդույթներից: Բոլորին ցուցաբերվում է անհատական մոտեցում անկախ սեռից և տարիքից:

       Պրոֆեսիոնալ K-1 Ֆեդերացիան արդեն գործում է 3 տարի և ունեցել է բազմաթիվ չեմպիոններ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային մասշտաբի մրցաշարերում: Բացի մրցաշարերից ֆեդերացիան կազմակերպում է բացօդյա մարզումներ բնության գրկում և փորձի փոխանակում այլ սպորտային ոճի մարզիկների միջև: Կազմակերպում ենք նաև տարբեր խաղային միջոցառումներ և ցուցադրական համարներ, որտեղ մեր սաները հանդես կգան և կցուցաբերեն իրենց կարողությունները, գիտելիքները և փորձը: Ֆեդերացիան կազմակերպում է նաև ամենամյա ուսոմնամարզական հավաքներ և միջազգային սեմինարներ:

Հարց է առաջանում թե ինչու՞ զբաղվել   K-1 մարզաձևով

        Այս մարզաձևի առավելությունը կայանում է նրանում, որ միավորում է երեք սպորտաձև՝ K-1, Muay Thai Boxing (Թայլանդական բոքս) և Ճապոնական Kickboxing, ինչպես նաև տարբեր ոճի կարատեներ: Ֆեդերացիան լավագույն մարզիկներին դուրս է բերում միջազգային պրոֆեսիոնալ ռինգեր, որտեղ նրանք կկարողանան մենամարտել և գումար վաստակել:

K-1 մարզաձևը արդեն բավականին հայտնի է Հայաստանում և լայն տարածում ունի ամբողջ աշխարհում:

Պրոֆեսիոնալ K-1  Ֆեդերացիան համագործակցում է տարբեր երկրների ֆեդերացիաների հետ, ունի միջազգային ամուր կապեր և մասնակցում է տարբեր տիպի վարկանիշային մրցաշարերի՝ ինչպես սիրողական այնպես էլ պրոֆեսիոնալ ասպարեզում:

Մասնակցեք մեր մարզումներին